ՀՀ պետական պարտքը՝ 4.590 միլիարդ դոլար
Հայաստանի Հանրապետության պետական պարտքը այս տարվա հունվարի վերջին կազմել է 4 միլիարդ 590.7 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Պետական պարտքը հունվարի ընթացքում աճել է 2.2 միլիոն դոլարով։
Այդ թվում՝ արտաքին պարտքը աճել է 5.6 միլիոն դոլարով և կազմել 3 միլիարդ 909.4 միլիոն դոլար։ Իսկ ներքին պարտքը կրճատվել է 3.3 միլիոն դոլարով և կազմել 681.3 միլիոն դոլար։