Բաժիններ՝

Առանձնատան դարպասը բացելու պահին նկատելով ոստիկանին` դիմել է փախուստի

Փետրվարի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներից մեկը Ջրվեժ գյուղի 3-րդ այգետարածքով անցնելիս նկատել է մի քաղաքացու, որը փորձում էր բացել առանձնատներից մեկի դարպասի փականը: Նկատելով ոստիկանին` անծանոթը դիմել է փախուստի:

Պարզվել է, որ փախուստի դիմած անձը 1974 թ. ծնված Աբրահամ Ա.-ն է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Աբրահամ Ա.-ն փետրվարի 27-ին, ժամը 20.15-ին, Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, այնուհետև հանձնվել Կոտայքի քննչական բաժանմունք:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:

ՀՀ Ոստիկանություն                                

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728