Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանահատվածում արձանագրված դիվերսիոն գործողություններով մեկնարկած նախորդ շաբաթվա լարվածությունը պահպանվեց նաև անցնող 7 օրերի ընթացքում:
Հնարավոր է՝ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, այս հարցի պատասխանը պետք է ստանալ նախևառաջ Ռոբերտ Քոչարյանից, ես բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն։ Դա նրա դիրքորոշումն է։ Այսօր ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հունվարի 20-24-ը Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի կողմից կազմակերպված «All tomorrow’s parties» («Ապագայի բոլոր կուսակցությունները») խորագրով ծրագրին։ Հայ երիտասարդներից բացի, ծրագրին մասնակցել են նաև երիտասարդ քաղաքական գործիչներ Ադրբեջանից և Վրաստանից:
Գևորգ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով:
Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը, որն անցնում է Ողջաբերդ համայնքի մոտակայքով, գտնվում է սողանքային գոտում, ինչի հետևանքով ճանապարհի գրունտային շերտում ճաքեր ու տեղաշարժեր հաճախակի են լինում։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին հանդես կգա ժողովրդին ուղղված ուղերձով: Թե ի՞նչ ֆորմատով է Ր. Հովհաննիսյանը ներկայացնելու իր ուղերձը՝ առայժմ հայտնի չէ: Ամեն դեպքում, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տհաճ խոսակցությունը անցած էտապ է: news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում:
Անկախ ամեն ինչից` համակարգի համար օրակարգային է ոռոգման ջրի խիստ արդյունավետ օգտագործման խնդիրը, եւ եթե տարին բարենպաստ լինի, բնականաբար, Սեւանա լճից առավելագույն ծավալ չի վերցվի:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Վիլքսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, շրջել հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Մուշեղ Շուշանյանն ասաց, որ դատարաններում, նման գործերի քննության ընթացքում, երբ վկաները գալիս են դատարան և պատասխանում դատավարության մասնակիցների հարցերին, պարզվում է՝ դեպքերի մեծամասնության դեպքում նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել. «Պարզվում է, որ նրանց նախաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում և տրվել են ճնշման տակ»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Գորիսի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Սևանից ջրառի հետ կապված խնդիրները բազամաթիվ են: Արդյոք մենք պատրա՞ստ ենք, ունե՞նք բավարար գիտելիքներ, փորձ և կամք, որպեսզի կարողանանք այդքան ռեսուրսն արդյունավետ օգտագործել: Պետք է համոզված լինել՝ այն ջուրը, որն օգտագործվում է Սևանից ոռոգան համար, մաքսիմալ արդյունավետ է օգտագործվո՞ւմ, արդյոք կորուստները հիմնավորվա՞ծ են…
Հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ սույն թվականի փետրվարի 6-7-ը նախատեսված հանդիպումների ձևաչափը և աշխատանքային գրաֆիկը:
Նախօրեին ԵԽ ԽՎ-ն Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտների գործառույթների վերաբերյալ բանաձև է ընդունել` խստորեն դատապարտելով Եվրամայդանում ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը: Բանաձևում Վեհաժողովն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնությանը` դատապարտելով ՌԴ-ին` Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մեջ, ինչի արդյունքում այդ երկիրը հրաժարվել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մտադրությունից:
Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար։
Ազարովը մեկնել է Վիեննա, ուր, ինչպես հայտնի է, ապրում է նրա որդի, Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Ազարովը:
Ես խորապես ցավում եմ այն դաժան միջադեպերի համար, որ շարունակում են տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Ես մտքերով զոհերի ընտանիքների հետ եմ: Հրադադարի դյուրաբեկությունը եղել է հունվարի 14-ին Բեռնում խորությամբ քննարկված հարցերի թվում` արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ամրապնդման հնարավոր ուղիների հետ միասին:
2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն են ժամանել 924,965 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 9.7%:
Աֆղաստանում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ
Նրանք «ազնիվ» պիտակավորեցին միմյանց, ու այդ առումով երկուսն էլ ճիշտ են։ Իսկ այդ հեռուն գնացող հարցերին՝ վերադառնում է, չի վերադառնում, չեմ էլ ուզում անդրադառնալ։
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կդառնա կլիմայի փոփոխման ու քաղաքների զարգացման հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ:
2013թ. Հայաստանի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) միջոցով ջրօգտագործողներին է մատակարարվել 472մլն խմ ջուր, որից հասույթը կազմել է 5 մլրդ 179մլն դրամ, վարձավճարի գանձումը` 4մլրդ 436 մլն դրամ կամ շուրջ 86 % (2012թ-ին հավաքագրվել է գումարի 78 %-ը):
ՀՀ նախագահի նստավայրն այս տարի պատրաստվում է բավական լուրջ գումարներ ծախսել Սերժ Սարգսյանի ինքնաթիռի պահպանման, վերանորոգման ու շահագործման համար:
Նրա կարծիքով` ռուսները հիանալի հասկանում են, թե որքան բարձր են նման մակարդակի միջազգային մրցաշարերի անցկացման խաղադրույքները և հետևաբար կապահովեն խաղերի անվտանգությունը:
Այս օրերին Երևանում գտնվող ռուս փորձագիտական խմբի անդամներից մի քանիսը նախորդ երեկոյան երևանյան կարաոկե բառերից մեկում ռուսական «գուլյանկա» են կազմակեալել և երեկ լրագրողական վարպետության դպրոցի մասնակիցների հետ հանդիպանը ներկայացել են խումհարային վիճակում (պախմելի մեջ)։
2008 թ-ին ՀՀ-ում աշխատանքային ռեսուրսների թիվը եղել է 2 մլն 376.9 հազար մարդ, 2011 թ-ին՝ 2 մլն 360.0 հազար (2011-ի համեմատ նվազումը՝ 16.9 հազար), 2012-ին՝ 2 մլն 312.8 հազար (նվազումը՝ 47.2), իսկ 2013-ին՝ 2մլն 142 հազար մարդ (նվազումը՝ 170.8 հազար մարդ):
Ոստիկանները կարող են դրանք օգտագործել ձեռքի գազային նռնակների հետ մեկտեղ:
Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան: Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի, Արա Աբրահամյանի եղբոր` Բռլյանտի Գագոյի անունը: