Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպել է Նիլս Մուիժնիեկսի հետ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ  մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ Գևորգ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով:

Հանդիպման ընթացքում  զրուցակիցները քննարկել են մարդու իրավուքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728