Արթուր Բաղդասարյանը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը. tert.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքական հարթակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի բացառում։ «Հնարավոր է՝ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, այս հարցի պատասխանը պետք է ստանալ նախևառաջ Ռոբերտ Քոչարյանից, ես բացառելը կհամարեի քաղաքական սնանկություն։ Դա նրա դիրքորոշումն է։ Այսօր ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն»,- ըստ tert.am-ի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է Արթուր Բաղդասարյանը։

Նա նշել է, թե երկրի նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իրավունք ունեն իրենց երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեսակետներ ունենալ։ «Այդ տեսակերտները՝ կոնկրետ Քոչարյանի, ես բաժանում եմ երկու մասի՝ բովանդակային և քաղաքական։ Բովանդակային հարցադրումների բովանդակային պատասխանը պետք է տան կառավարության ներկայացուցիչները, ու այս դեպքում, կարծես թե, տվել են, իսկ եթե չի բավարարում, ուրեմն պետք է շարունակել»,- ասել է նա՝ հավելելով, թե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հանդես է գալիս սուր տնտեսական քննադատությամբ, որոնց նույնպես պետք է բովանդակային պատասխաններ տրվեն։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս