Բաժիններ՝

Սաստիկ բուք է Գյումրիի, Արթիկի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի  1–ին` ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի, Իջևանի,  Նոյեմբերյանի, Թումանյանի, Գորիսի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բուքը սաստկացել է Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում, Գյումրի–Աշոցք, Գյումրի-Ջաջուռ լեռնանցք, Սևան-Գավառ, Սևան-Շորժա  ճանապարհահատվածներում:

Առատ ձյան պատճառով  ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Ստեփանավանի,  Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գորիսի  և Լաչինի տարածաշրջաններում տեղում է թույլ  ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս