Հունվարի 31-ին, ժամը 00.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքում անձը չպարզված քաղաքացին ինքնասպան է եղել՝ կախվելով ծառից:
Պենտագոնի ղեկավարը երկօրյա այցով Լեհաստան է ժամանել երեկ:
Այս մասին հայտարարել է Ջարբայի օգնականը:
Լայն իմաստով, իրենց դերակատարությամբ՝ «Գրիբոյեդով» ակումբի անդամ կարելի է համարել Հայաստանի ընդդիմադիր ուժերի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Այլ հարց է, որ դա արժանվույնս չի գնահատվում, և «Գրիբոյեդովի» ճոխ հավաքներին նրանցից շատերը չեն հրավիրվում:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը բարձր ջերմությամբ տեղափոխվել է հիվանդանոց, բայց շարունակում է աշխատել, հունվարի 30-ին լրագրողներին ասել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Աննա Գերմանը:
2013 թ. նոյեմբերի 30 –ից մինչեւ 2014թ. հունվարի 30 –ը Կիեւի բժիշկներն օգնություն են ցուցաբերել բողոքի ակցիայի 1231 մասնակցի, որոնցից հոսպիտալացվել է 681 մարդ:
Իրանական լրատվամիջոցները փոխնախագահի հրաժարականը կապում են նրա առողջական վիճակի հետ, իսկ անձամբ Նաջաֆին առայժմ պատճառները չի հայտնում:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ և փրկարարական ջոկատի խմբերը: Փրկարարները մասնատել և հեռացրել են ժայռաբեկորը երթևեկելի հատվածից:
Հանրահայտ Swarovski ապրանքանիշի քարերը մեծ պահանջարկ ունեն դիզայներների մոտ: Վերջերս թողարկվել է հովազի տեսքով պատրաստված արձան, որը զարդարված է Swarovski-ի սև քարերով:
Հարգելի´ Աստված, հնարավոր է՝ Կայենն ու Աբելը չսպանեին իրար, եթե նրանք իրենց սենյակներն ունենային: Դա աշխատեց իմ եղբոր դեպքում:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Մոսկվայի թիվ 20 քաղաքային հիվանդանոցում 57 տարեկան հասակում մահացել է Դեդ Հասանի բարեկամը՝ «օրենքով գող» Թեմուրի Միրզոևը, ով քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Թիմուր Սվերդլովսկի։
«Ես համոզված եմ, որ արդար չէ, որովհետև պարզ երևում է, որ հակամարտությունը լարված վիճակում պահելն այսօր ձեռնտու է Ադրբեջանին: Եվ այն զենքը, որ ահռելի քանակով կուտակվել է Ադրբեջանի ձեռքում, նա ուզած-չուզած պետք է կիրառի»,- ասաց պարոն Իգիթյանը:
28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում հեռախոսով ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել մի կոնջ հետ, ապա Odnoklassnik.ru սոցիալական կայքում ստեղծել է «NUNE JAN» անվամբ անձնական էջ, տեղադրել կնոջ բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ:
Նախկինում հայտնի էին տարբեր աղմկահարույց դեպքեր, որոնցում ներգրավված Ս. Խաչատրյանը և նրա ընտանիքի անդամներն իրենց կատարածի համար պատասխանատվության չէին ենթարկվել։ Վերջին դեպքերից հատկապես մեծ արձագանք էր գտել 2011 թ. նոյեմբերի 14-ին գործարար Սիլվա Համբարձումյանին հասարակական վայրում հարվածելու դեպքը. միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճվել էր, և Ս. Խաչատրյանը հերթական անգամ պատասխանատվության չէր ենթարկվել:
Դատավարական տեսանկյունից մամուլում հնչեցված ցանկացած փաստը, որն իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում, անկախ նրանից` դա հայտնել է Գասպարյան Վովա՞ն, նախագա՞հը, թե՞ փաստաբանը, պետք է դիտվի` որպես հաղորդում: Ինչ վերաբերում է, եթե վաղեմության ժամկետներն են անցել, ապա դա ոչ մի կապ չունի դա հաղորդում չդիտարկելու հետ:
Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, քննադատում գործող իշխանությանը՝ փորձելով զբաղեցնել ընդդիմության առաջնորդի թափուր տեղը: Նրա ռեաբիլիտացիային և վերադարձին խանգարող կարևոր հանգամանքներից մեկը Մարտի 1-ն է: Հիմա նրա վերադարձին աջակցող քաղաքական ուժերի, այդ թվում և՝ ՀԱԿ-ի խնդիրն է՝ նրան մաքրել Մարտի 1-ի պատասխանատվությունից:
2008 թվականի գարնանը ինձ Էդուարդ Ափրահամյանի կողմից առաջարկ արվեց էպոսների վերլուծությամբ սեմինարներ անցկացնել իր կողմից գլխավորած Նոր ազգայնական պահպանողական NEO հասարակական կազմակերպությունում: Մի քանի սեմինարներից հետո առաջարկ եղավ երկարաժամկետ գործունեության վերաբերյալ:
Այսօր՝ հունվարի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 407.5 դրամը։
Հողմային էներգետիկայի մասով Հայաստանում այսօր ընդամենը գործում է մեկ նախագիծ, որն իրականացվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից` որպես նվիրատվություն Հայաստանին: Տվյալ կայանն այսօր գործում է բարձրավոլտ էլեկտրացանցերի ոլորտում`հանդիսանալով պետական կայան:
ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Դեմ ենք Մաքսային միությանը», «Վերջ տվեք օլիգարխիային», «Սերժիկ հեռացիր» վերտառությամբ պաստառներով պրահայաբնակ մի խումբ հայեր այսօր բողոքի ակցիա են անցկացրել Չեխիայի նախագահական պալատի դիմաց:
Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին չորս-հինգ տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացում են ապրում, ինչը, նրա համոզմամբ, բխում է երկու երկրների և ժողովուրդների շահերից:
Հայաստանի ոստիկանության քննչական եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների եւ Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի երկրամասի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում Կրասնոյարսկի երկրամասում հայտնաբերվել եւ հունվարի 24-ին Հայաստան է տեղափոխվել Վանաձորի բնակիչ Համլետ Քոչինյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկող 13 ֆուտբոլիստ մինչև 2016թ. ամառային զորակոչը տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, մեկ ֆուտբոլիստ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` «Կապուտակ Սևան» լողափից նավակով լիճ են դուրս եկել երկու քաղաքացի, ովքեր ինքնուրույն չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանը միանալու գործընթացի առնչությամբ Երևան ժամանող պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկման, ներկայացուցչական այլ ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 10 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը որոշել է Տրակեր 7 էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից մատակարարված տեխնիկական միջոցներն ամրացնել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմերին և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը:
shamshyan.com –ի փոխանցմամբ` հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանապետի հրամանով Կարեն Խաչատրյանը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Էջմիածնի քննչական բաժանմունքի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Էմիլ Մարգարյանը […]
Պաշտոնական վիճակագրությունն ամեն տարի ինչ-որ աճ արձանագրում է: Աճ, որ ոչ ոք չի զգում իր կենցաղում: Հետևաբար` բոլորը կասկածում են այդ հրապարակումներին: Բայց նույն պաշտոնական վիճակագրությունն ինքն է այդ կասկածները ծնում:
«Մտահոգված ենք ղարարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Սահմանին եւ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի արդյունքում զինծառայողների շարքում զոհեր կան: Հաղորդվում են տեղի բնակիչների թվում վիրավորների մասին»: