«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունը հայտնում է, որ փոքրիկն արդեն 4 անգամ վիրահատվել է Հայաստանում, սակայն անօգուտ: Երեխայի փրկությունը գերմանական կամ իսրայելյան բժիշկների ձեռքում է, ինչի համար 35-40 հազար Եվրո է անհրաժեշտ: Ծնողները գումարի հայթայթման հարցում հայցում են հանրության օգնությանը:
Հունվարի 28-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրի ղեկավարն իր բացման խոսքում շնորհավորեց ներկաներին Հայոց բանակի օրվա առթիվ՝ կարևորելով մեր զինված ուժերի բացառիկ նշանակությունը խաղաղության ու անվտանգության պահպանման գործում:
Հունվարի 20-ից 26-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 94 տրանսպորտային միջոց, որից 22-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 69-ը` առանց համապատասխան փաստաթղթերի և այլ խախտումների համար:
Առաջիկայում Հայաստանում կստեղծվի ազատամարտիկների միություն, որը կընդգրկի Հանրապետության բոլոր մարզերը և որն իր առջև դնելու է իշխանափոխության նպատակ:
«Բանավիճային ակումբ է, ոչ ֆորմալ, ազատ ձևաչափով՝ ճաշի սեղանի շուրջ: Որևէ գաղտնի հարց չի քննարկվում, պարզապես այդ հանդիպումները լրատվամիջոցներով չլուսաբանելու ներքին պայմանավորվածություն կա, որպեսզի մարդիկ ավելի ազատ արտահայտեն իրենց տեսակետները, լինեն ավելի անկաշկանդ, բաց բանավեճ ծավալեն»,- ասել է նա՝ նշելով, սակայն, որ տեղյակ չէ, թե երբվանից է ակումբը գործում:
«Քաղաքացիական կացության ակտային գրանցումների տարածքային բաժիններում 2013 թվականին գրանցվել է 2380-ը ծնունդ՝ նախորդ տարվա 2521-ի դիմաց։ Տարվա ընթացքում մահացությունները կազմել են 1344-ը ( նախորդ տարվա՝ 1232-ի դիմաց)»,-այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։
Այսօր՝ հունվարի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.82 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.07%-ով դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 2 միլիոն դոլար
Հունվարի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 67 երթուղային միկրոավտոբուսում գողացել են մի ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ և տարբեր բանկերի պլաստիկ քարտեր:
«Ռուսական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի հանքային ռեսուրսների զարգացմամբ, գունավոր մետաղների և մոլիբդենի հետ աշխատանքով: Համագործակցելով ռուսական ընկերությունների հետ նրանք կարող են մշակման ծավալը երկու անգամ մեծացնել»,- ասաց Օլեգ Վելիկորեդչանինը:
ՀՀ պետական գանձարանի գանձերը ներկայումս վաճառելու որոշում չկա: Այսօր ասուլիսում հայտարարելով այս մասին՝ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց գանձարանի «եղած-չեղածը»:
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Հարեւանները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել առավոտվա ժամերին: Սպանված տանտերերը երկու որդի ունեն: Նրանցից մեծին նոր են ամուսնացրել՝ մեկ շաբաթ առաջ: Փոքրը ամուսնացած չէ, զբաղվում է հոր արհեստով՝ կոշկակար է: Փոքր տղան առավոտ արթնացել գնացել է կոշկակարի տնակ, իսկ մեծը՝ կնոջ հետ գնացել է ծնողատես՝ Ազատան: «Աղջիկան Ազատանից են ուզել, այսօր մեկ շաբաթն էր լրացել, գնացել էին ծնողատես: Տանը Գարեգինն ու կինն են մնացել, ու սա է պատահել»:
«Ես ներկայացնում եմ մի քաղաքական ուժ, որն առաջնորդում է Հայաստանի առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ուստի ես ուզում եմ նշել, որ մեր քաղաքական ուժը հասկանում է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների նշանակությունը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի առաջին նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Զոհրաբյանի հարցն առնչվել է չճանաչված երկրների հասարակությունների հետ շփումներ հաստատելու վերաբերյալ ԵՄ-ի բանաձևերին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Աշոցքի, Իջևանի, Ապարանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր:
Սրբազանի խոսքերով՝ եկեղեցու ներսում նույն զարգացումներն են, ինչ աշխարհիկ քաղաքական կյանքում: Եվ գլխավոր պատճառն այն է, որ ինչպես ՀՀ իշխանությունում, այնպես էլ եկեղեցական կյանքում Գարեգին 2-րդի իշխանությունը ոչ լեգիտիմ է, ընտրված չէ նա հավատացյալների եւ հոտի վստահությունը վայելող պատվիրակների եւ առաջնորդների կողմից, այլ ընտրված է, կամ նշանակված է ՀՀ իշխանությունների կողմից եւ ծառայում է հենց այդ իշխանությանը:
Հունվարի 28-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գաջի գործարանի հետնամասում, խաչքարի մոտ, զենք է թողնում:
Քըլըչդարօղլուն հավելել է, որ Էրդողանն Իզմիրի նահանգում երկու շքեղ առանձնատուն է ստացել ոմն գործարարից:
Հունվարի 27-ին Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից գրություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող շենքում առաջացած հրդեհի նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ: Հանգամանքները պարզվում են:
Հունվարի 28-ից-29ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ:
Հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ եղբայրը` 1962 թ. ծնված Գարեգին Հակոբյանը, և նրա կինը` 1965 թ. ծնված Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը սպանել են միմյանց:
Մենք նախկինի նման Ուկրաինայի հետ կառավարության հետ պահպանում ենք աշխատանքային շփումներ, սակայն հասկանում ենք, որ իրավիճակը կարող է փոխվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղում գտնվող մի հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակ է արձակել Գրիգոր Խաչատրյանի վրա:
Ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արթուր Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 4 ամիս ժամկետով:
Այս անգամ ցուցադրաբար ինքնահրկիզվել է Բարդայի շրջանի Ալպոուդ գյուղի բնակիչներից մեկը:
Սիրիայի կառավարությունը պնդում է ահաբեկչության թեմայի քննարկումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 30-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 31-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Իսակովի պողոտայի 1-9 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ադրբեջանը չի վախենում Հայաստանից:
Հունվարի 28-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Գործադիրի ղեկավարը կարևորեց ուսանողների հետ իր հանդիպումները, քանի որ դրանք, այլ միջոցառումների շարքում, հնարավորություն են տալիս ուղիղ կապի մեջ լինել հասարակության հետ: