Բաժիններ՝

Իրանի փոխնախագահ Ալի Նաջաֆին հրաժարական է տվել

Իրանի փոխնախագահ Ալի Նաջաֆին  հրաժարական է ներկայացրել, հաղորդում է իրանական ԻՌՆԱ  գործակալությունը: Նշվում է, որ նախագահ Հասան Ռոուհանին ընդունել է նրա հրաժարականը ու արդեն նշանակել իր խորհրդականի պաշտոնում:

Իրանական լրատվամիջոցները փոխնախագահի հրաժարականը կապում են նրա առողջական վիճակի հետ, իսկ անձամբ Նաջաֆին առայժմ պատճառները չի հայտնում:

«Մեհր» գործակալության փոխանցմամբ, նրա փոխարեն արդեն փոխնախագահի պաշտոնում է  նշանակվել Մասուդ Սոլթանիֆարը, ով երկրի մի շարք մարզերի գլխավոր նահանգապետն էր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031