Մաքսային միությանն անդամակցող երկրները պետք է երրորդ երկրների նկատմամբ կիրառեն ՄՄ-ի սահմանած մաքսատուրքերը և դրույքաչափերը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ սա հիմնական դրույթներից մեկն է:
Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովն իր հերթին հավելել է, որ վերջին տասը տարիների ընթացքում իշխանությունները հասկացել են, որ այսօր խաղաղասիրական լոզունգներով հասարակության վրա չես ներազդի:
Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10 նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90-օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև 2013թ. հուլիսի 31-ը։
Բանակի օրը հանդիսավորությամբ տոնելու հետ զուգահեռ զոհված զինծառայողների մայրերի և բանակի խնդիրների մասին բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրումը համարում ենք ևս մեկ դրսևորում պետական պաշտոնյաների հանցավոր քաղաքականության՝ ուղղված անպատժելիության և ամենաթողության մթնոլորտի խրախուսմանը:
«Տպավորություն ունեմ, որ սա արվել է բացառապես ամերիկացիների «բարկությունը» մեղմելու համար։ Կառավարությունը սրանից Հայաստանին զրկեց սեփական էներգետիկայից…
Այսօր գլխավոր ուղղությունը կառուցապատումն է, շինարարությունը և ֆինանսական հատվածը: Մենք առաջավոր դիրքեր ենք մղում էներգետիկ և ճարտարագիտական ընկերություններին, զարգացնում ենք ռիելթորական ուղղությունը:
2014 թ. հունվարի 1-ից սկսել է գործել ԵՄ կողմից ՀՀ-ին տրվող GSP+ ռեժիմի շրջափուլը: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ԵՄ-ի առևտրային միակողմանի արտոնյալ ռեժիմը ստանալու համար ՀՀ-ն փաստաթղթերի փաթեթը հանձնել էր 2013 թ. փետրվարին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հունվարի 20-24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած 3 մասից բաղկացած «Երիտասարդ առաջնորդներ 2013-2014» խորագրով ծրագրին, որն իրականացվում էր «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ:
Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
Ռուսաստանի մաքսային մարմինները բեռների տերերից պահանջում են ապրանքների ինքնարժեքի 5-40 տոկոսի չափով հավելյալ տուրքերի վճարում:
ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը զգուշացնում է «Թևոսիկին», որ մաֆիան անցել է իր ծրագրի կատարմանը և մինչև վերջ է գնալու, ավելին՝ անելու է ամեն բան, որ նա կալանավայրից դուրս չգա:
Քադաֆիի կողմից Սարկոզիին հնարավոր ֆինանսական աջակցության մասին սկանդալը ծագել էր 2012 թվականի գարնանը:
Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչները երեկ եղել են Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում, հանդիպել են համայնքի ղեկավար Կամո Չոբանյանին, քննարկել Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի հետ կապված որոշ հարցեր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը:
«Ավանդաբար Ադրբեջանն աղավաղում է ամբողջ բանակցային գործընթացը: Նման պրովոկացիաներ կազմակերպելու դեպքում, հայատյացությունը շարունակելով, դժվար է Ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ առաջընթաց ակնկալել: Առաջընթացի համար պետք է բոլորովին այլ մթնոլորտ»,-
Կարեն Գալստյանը հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել։
Սենատի հանձնաժողովի առաջ ունեցած իր ելույթում Օլսենն ընդգծել է, որ Օլիմպիական խաղերի մեկնարկից օրեր առաջ արդեն իսկ ստացվել են սպառնալից հաղորդագրություններ:
Դավիթը կոտրվածքը ստացել էր դեռևս տարիներ առաջ, և հետազոտության արդյունքում, համաձայն բժշկական եզրակացության, վերջինիս մոտ այժմ առկա է քթի և ստորին ծնոտի աջ հատվածի գծային կոտրվածք` ոսկրերի տեղաշարժերով միմյանց նկատմամբ:
Այսօր Սիրիայում Ասադի վարչակարգի դեմ պատերազմում է մոտ 26.000 զինյալ-ծայրահեղական, որոնցից մոտ 7000-ն օտարազգիներ են:
Ավազակային հարձակում Վարդենիսում:
Ներկայումս Իրանում օրական միջին հաշվով ծախսվում է 68 միլիոն լիտր բենզին:
Հյուսիսային պողոտայի մի խումբ նախկին բնակիչներ այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով վերականգնել արդարությունը: Ինչպես 168.am-ին հայտնեց նախկինում Տերյան 18 հասցեի բնակչուհի Ժենյա Պողոսյանը, այն ժամանակ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը խոստացել էր 1 քմ-ի համար վճարել 1000 դոլար, բայց փաստացի իրենց վճարվել է 350 դոլար:
Հունվարի 30-ի երեկոյան ժամերից և 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն,:
Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ տարածաշրջանի վերլուծաբանները կարծում են, որ այդ խմբավորումները կարող են հարձակումներ իրականացնել Ադրբեջանի տարբեր շրջաններում:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստն անցավ բավական թեժ մթնոլորտում։ Նիստի ընթացքում հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը առաջարկեց այցելել զորամասեր, անձամբ ծանոթանալ բանակի խնդիրներին, որևէ կերպ օգնել դրանց լուծմանը։
Հունվարի 30-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Վարդենիս հատվածում (8-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն (տուժածներ չկան):
«Դուք արտակարգ դրությունը շփոթում եք, թե ընդամենը կարող է հանրահավաք լինել: Արտակարգ դրությունը շատ ավելի խորը բան է և, Աստված չանի, որ Հայաստանում երբևէ նորից արտակարգ դրություն լինի»,- լրագրողներին ասաց Հ.Թովմասյանը:
Այդպիսի որոշում է ընդունվել նրա համար, որպեսզի առաջադեմ մշակումները չընկնեն հակառակորդի ձեռքը:
Ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կնշի երկու նոր հնգամյա ծրագրերի` «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) պաշտոնական մեկնարկը:
Ինչպես տեղեկացրել էինք` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 73-ամյա Էդիկ Մադյանը հունվարի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց 3 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնից դուրս էր եկել և մինչև հունվարի 30-ը նրա գտնվելու վայրը անհայտ էր: