ՀՀ կառավարությունը «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել է շահագործողի թույլտվություն ռոբոտաշինության, այդ թվում` կրթական և արդյունաբերական նշանակության անօդաչուների արտադրության իրականացման համար:
Հունվարի 30-ին, ժամը 20.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Գյումրիի մի քանի դպրոցներից հավաստիացրել են, որ գործընթացը՝ կապված ՍԴ կասեցման հետ, կասեցված է, ուստի ոչ ոք ֆոնդեր չի ընտրել, եւ նման առաջարկություններ էլ չի եղել: Սակայն փոխանցել են նաեւ, որ դեռ աշխատավարձ չեն ստացել, ուստի հայտնի չէ՝ 5 տոկոսի հետպահումներ կլինե՞ն, թե՞ ոչ:
Ոստիկանապետ իր թշնամին է համարում ոչ միայն քաղաքացիական հասարակությանը, այլ նաեւ բանակում սպանված զինծառայողների սգավոր մայրերին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության մոտ ասաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որտեղ բանակում սպանված զինծառայողների մայրերի հետ բողոքի ակցիա էր անցկացնում։
Պարզ է, որ օֆշորային գոտում անհետացել է առնվազն 10 մլն դոլար: Անհերքելի է, որ օֆշորային գոտում անձը պարտավոր է մի քանի անգամ լինել, և, երբ վարչապետն ասում էր, թե ստորագրությունը կեղծել են, հասկանալի է, որ մեկ ստորագրության մասին չէ խոսքը, այնտեղ առնվազն տասնյակ անգամ կեղծված ստորագրության մասին է խոսքը, որովհետև, ըստ Կիպրոսի օրենսդրության, օֆշորային գոտում տարեկան բալանսն ինքն ամեն տարի պետք է ստորագրի՝ որպես հիմնադիր: Ի՞նչ կարող եմ ասել:
Հաշվի առնելով 2013թ. հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014թթ. աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը, որի պատճառով տնային տնտեսությունների ջեռուցման նպատակով բնական գազի սպառման դիմաց վճարումներն էապես ավելացել են, ՀՀ կառավարությունը …
Հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրը եւ 3 երեխաներ, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրել:
Հունվարի 31-ին, փետրվարի 3-ին շրջանների զգալի մասում, 1-ին առանձին շրջաններում, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Հունվարի 30-ին, ժամը 18.30-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում: Արագածում, Ջաջուռի և Սելիմի լեռնանցքներում ձնաբուք է:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին ներկա չէր հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, ով, ինչպես հայտնի է՝ հայտարարել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը:
Մանանեխի յուղը հարուստ է A, B6, E, K, PP վիտամիններով, պարունակում է նաև քոլին, օմեգա-3 ճարպաթթուներ, յուղն ամրացնում է մազարմատները և բարձրացնում առաձգականությունը, նպաստում օրգանիզմի աճին և լակտացիային։
Ֆինանսների նախարարը հորդորեց չվիրավորել, իսկ երբ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը կողմ կքվեարկի, երբ համոզված լինի, որ «քավոր-սանիկական» հարաբերությունների հիմքով չեն ղեկավարվի հանրային հատվածի ֆինանսական համակարգը, Դավիթ Սարգսյանը կատակեց՝ նշելով, թե մոնիտորինգ կանցկացնեն՝ տեսնելու համար, թե գերատեսչությունում քանի քավոր-սանիկ կա, քանիսն են վատ կամ լավ հարաբերությունների մեջ:
«ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը և «hi-artonline.com» նախագիծը ներկայացրել են հետաքրքիր մի ցուցահանդես, որը ոչ միայն գեղանկարչական ժառանգության մի հարուստ նյութ է, այլև վավերագրություն է: «Ոսկե դար» ցուցասրահում (Սպանդարյան 5) ներկայացվել են մեծագույն նկարիչ, ռեալիստ, իմպրեսիոնիստ Եղիշե Թադևոսյանի ստեղծագործությունները, արխիվային նյութերն ու նրա կենսագրական դրվագները նկարագրող փաստաթղթեր:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր միաձայն կողմ քվեարկեց «Զենքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը:
Հունվարի 29-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Սվաճյան փողոցի թիվ 12/1 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 21-ին Օհանովի փողոցում գտնվող խանութից գողացել է հագուստեղեն` պատճառելով 110.000 դրամի վնաս:
Յանուկովիչն ընդգծել է, որ ընդդիմությունը շարունակում է սրել իրավիճակը՝ մարդկանց կոչ անելով կանգնել ցուրտ եղնակին՝ հանուն մի շարք առաջնորդների քաղաքական հավակնությունների:
Այս իրավիճակը փոխելու մոտեցումներից մեկը կարող է լինել այն, որ կողմերը սկսեն Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե սահմանին կառուցել փոխադարձ վստահության բաժանարարներ: Իհարկե, այդ նախաձեռնությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ` միջադեպերի և դժբախտ պատահարների պատճառով, բայց այս համատեքստում սա կարող է ցույց տալ երկու կողմերի օգուտները, ինչն այնքան քաղաքականացված չէ, որքան դե ֆակտո սահմանը:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ալի Մամեդովը հաստատել է այդ տեղեկատվությունը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Դա ապշեցրել է Մումբայում ու Սուրաթում թանկարժեք քարերի առևտրով զբաղվող հնդիկ վաճառականներին:
Դրանում պարունակվում են մի շարք խորհուրդներ, ինչպես նաև նշված է, որ Ուկրաինայի իշխանությունների հանդեպ պատժամիջոցների սահմանման հարցը կարող է դիտարկվել ապրիլին:
Հունվարի 30–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում:
ԱԺ նախագահը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Շեյխին հանձնեց ՀՀ պատվո շքանշան` ՀՀ եւ ԱՄԷ միջեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, գրանցվել է Սևանա լճի ջրի մակարդակի 6 սմ դրական բալանս: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Խոսքը գնում է 9 օրենքի չեղյալ հայտարարման մասին:
Փետրվարի 3-ին մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանը խոստանում է հետաքրքիր լինել: Պարզվում է` ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», պատրաստվում են ԱԺ-ում կրկին բարձրացնել աղմկահարույց «գազային պայմանագրերի» հարցը: Թե կոնկրետ ի՞նչ քայլ են պատրաստվում անել նրանք՝ մեզ առայժմ չհաջողվեց պարզել:
Ողբերգությունը երկար ու ձիգ տարիների նախապատմություն ուներ:
Հունվար ամսվա մրցույթի արդյունքների շահարկումները համարում ենք անընդունելի: Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները տարակուսելի են և կոչված են արատավորելու ԵԳԱԾ բարի համբավը:
Ես շնորհակալ եմ պարոն Նախագահին՝ Մաքսային միությանը միանալու մեր որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Շնորհակալ եմ Չեխիայի Նախագահին նաև ապրիլի 24-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հրավիրելու համար և շնորհակալ եմ առանձնապես այն բանի համար, որ նա գնահատում է իմ այցն ապրիլի 24-ին Պրահա՝ հասկանալով հանդերձ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին:
Եթե մեր որոշման հիմքում ընկած է ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: