
Չեխիայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել Սերժ Սարգսյանի այցի առնչությամբ. «Ազատություն»

«Դեմ ենք Մաքսային միությանը», «Վերջ տվեք օլիգարխիային», «Սերժիկ հեռացիր» վերտառությամբ պաստառներով պրահայաբնակ մի խումբ հայեր այսօր բողոքի ակցիա են անցկացրել Չեխիայի նախագահական պալատի դիմաց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նրանք ասել են, որ հավաքվել են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանի առջև ծառացած խնդիրների՝ արտագաղթի, գործազրկության, սահմանային կրակոցների վերաբերյալ:
Չեխիայում բնակվող հայերին մտահոգում է նաև Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանը անդամ դառնալու որոշումը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: