Մի շարք գերատեսչություններ կստանան «Տրակեր 7» համակարգ

ՀՀ կառավարությունը որոշել է Տրակեր 7 էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից մատակարարված տեխնիկական միջոցներն ամրացնել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմերին և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը: Նշված էլեկտրոնային համակարգը հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների արտահանման և ներկրման վերահսկման առաջատար միջոց է, որն ուղղված է ՀՀ ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման բարելավմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031