ԱՄՆ-ը Լեհաստանում ՀՀՊ-ի բազան կբացի սահմանված ժամկետում. Չակ Հեյգել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը վճռականորեն է տրամադրվրած գրաֆիկին համապատասխան Լեհաստանի տարածքում ԵվրոՀՀՊ-ի տարրեր տեղակայելու հարցում: Այս մասին երեկ Վարշավայում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
Նա հավելել է, որ իրենց հաշվարկներով այդ ծրագիրը պետք է իրականացվի երրորդ փուլում՝ 2018 թվականին: Հեյգելը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին՝ Իրաքի ու Աֆղանստանի առաքելություններում նրա մասնակցության համար: Պենտագոնի ղեկավարը երկօրյա այցով Լեհաստան է ժամանել երեկ:
Պլանավորված է, որ նա Վարշավայում հանդիպումներ է ունենալու Լեհաստանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների, վարչապետ Դոնալդ Տուսկի և նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Հեյգելը պլանավորել է այցելել նաև Պովիձում գտնվող 33-րդ ավիաբազա, ուր տեղակայված ամերիկյան C-130 «Հերկուլես» ռազմափոխադրման ինքնաթիռները: