
Սիրիական ընդդիմության առաջնորդը Մոսկվա կժամանի փետրվարի 4-ին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային դաշինքի ղեկավար Ահմեդ Ջարբան Մոսկվա է այցելելու փետրվարի 4-ին: Այս մասին հայտարարել է Ջարբայի օգնականը: Վերջինիս խոսքով՝ Ջարբայի մոսկովյան այցը տեղի է ունենալու ռուսական կողմի հրավերի հիման վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական կողմը սիրիական ընդդիմության ղեկավարին քանիցս հրավիրել է Մոսկվա, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնեցնել այցի ժամկետները: