
Յանուկովիչը հիվանդանոց է տեղափոխվել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը բարձր ջերմությամբ տեղափոխվել է հիվանդանոց, բայց շարունակում է աշխատել, հունվարի 30-ին լրագրողներին ասել է Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Աննա Գերմանը:
Նա նշել է, որ Յանուկովիչը հիվանդանոց է տեղափոխվել չորեքշաբթի երեկոյան` 39 աստիճան ջերմությամբ, «սակայն երբ մենք զանգահարեցինք ու ասացինք, որ իր օգնության կարիքը ունենք, վեր կացավ ու եկավ»: Պատգամավորն ասել է, որ դրանից հետո նա վերադարձել է հիվանդանոց եւ մինչեւ հիմա գտնվում է այնտեղ: