 
                        Կառավարությունը չի մերժել Զարուհի Փոստանջյանի առաջարկը
 
                                    ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ենթադրվում է, որ նախագծի ընդունմամբ կմեծանան «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով գույքի օտարման դեպքերը, ավելի լավ կպաշտպանվեն գնորդների իրավունքները: Կառավարության եզրակացության համաձայն օրինագիծը համապատասխանում է սնանկության կառավարման ոլորտում մշակվող քաղաքականությանը, սակայն վերախմբագրման կարիք ունի: Բացի այդ, անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել նաև մի շարք հարակից իրավական ակտերում: Այս առաջարկություններն ընդունելու դեպքում կառավարությունն ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        