
Ուշադրություն. Ծերեթելի 6-րդ հիվանդանոցից հիվանդը կորել է

Էդիկ Աբելի Մադյանի հարազատները 168.am-ին հաղորդագրություն են ուղարկել՝ խնդրելով օգնել գտնել նրան:
«Ուշադրություն, խնդրում եմ օգնել…
Փնտրվում է Էդիկ Աբելի Մադյանը, ծնված 1940թ-ին, բնակության վայրը՝ Տավուշի մարզ, գյուղ Այգեձոր (նախկին Շամշադինի շրջան):
Հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելի 6-րդ հիվանդանոցից, հիվանդը կորել է: Վիրահատությունից հետո առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված:
Տեսնողներին խնդրում ենք հայտնել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 093 98 83 82, 093 13 11 74 հեռախոսահամարներով»: