Ինչ էր անում Հասան Օքթայը Երևանում. Անկախ
Թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել: «Անադոլու» գործակալության ներկայացուցիչը և թուրք պատմաբան, Անկարայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայը Երևանում հանդիպումներ են ունեցել` գրասենյակի բացման թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում գրասենյակի տարածք վարձակալելու համար: Այս մասին գրում է Անկախը:
«Նրանք հանդիպում ունեցան նաև Անկախի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նրանք փորձում էին հասկանալ, թե ինչպիսի արձագանք կառաջացնի Հայաստանում թուրքական լրատվական գործակալության գրասենյակի բացումը: Քննարկվեցին նաև երկու երկրներում մամուլի ազատությանը, էթիկական լրագրությանը, մամուլի ազդեցիկությանը վերաբերող հարցեր:
Կայքը մեկ այլ հրապարակման մեջ գրում է. «Ներկայիս այցելությունը, սակայն, Օքթայի առաջին այցը չէ Հայաստան: Նա բազմիցս է եղել Հայաստանում, իսկ 2010-ի այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել անգամ ՀՀ վարչապետի և կաթողիկոսի հետ:
Այս անգամ Օքթայն այլ թուրք գործիչների հետ Երևանում է` այստեղ «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակ բացելու նպատակով:
Օքթայի հետ հանդիպում ունեցել են նաև «Անկախ»-ի աշխատակազմի ներկայացուցիչները: Եվ հենց այդ հանդիպման շնորհիվ «Անկախ»-ը հանրությանը տեղեկացրեց, որ Երևանում նախատեսվում է թուրքական «Անադոլու» գործակալության գրասենյակ բացել, այն էլ Հյուսիսային պողոտայում: Չլիներ հանդիպումը, գուցե և հանրությունը անակնկալի գար` տեղեկանալով այդ մասին միայն գործակալության բացվելուց հետո: Ցավոք, «Անկախ»–ի աշխատակիցները Օքթայի հետ հանդիպման ժամանակ տեղյակ չեն եղել, որ վերջինս Գորշ գայլեր ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչ է: Այլապես հնարավոր կլիներ հարցերի միջոցով շատ ավելի պետքական ինֆորմացիա ստանալ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: