Բաժիններ՝

ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև վիզային ռեժիմի վերացումը տեղի կունենա ամռանը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ին կից ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն այսօր Բրյուսելից հայտնել է, որ Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև վիզային համաձայնագրի կնքումն ամենայն հավանականությամբ կհետաձգվի մինչև ամառային գագաթաժողով:

Չիժովի խոսքերով՝ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի նախագիծը գործնականում պատրաստ է, սակայն Բրյուսելի անըմբռնողականության պատճառով իրականացվել են հավելյալ մի շարք խորհրդակցություններ: Չիժովը հավելել է, որ իրենց եվրոպական գործընկերներին հուզող հարցերի մեծ մասի դեպքում տրվել են գոհացուցիչ պատասխաններ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ վիզային ռեժիմի դյուրացման հարցում բոլոր քայլերը կատարվել են, և որ մնացել են միայն քաղաքական պահերը, որոնք կարող են մնալ հավերժ քննարկման թեմա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս