Ռիգայի ծոցում ափից պոկված երկու խոշոր սառցաբեկորի վրա հայտնվել է ավելի քան 500 մարդ
Mixnews-ի փոխանցմամբ՝ այսօր Ռիգայի ծովածոցում ափից պոկվել է սառույցի երկու խոշոր կտոր, որոնց վրա գտնվել է ավելի քան 500 մարդ: Քամին նրանց էլ ավելի է հեռացրել ափից՝ տանելով դեպի ծոցի խորքերը:
Սառցաբեկորներից մեկի վրա գտնվել է 43 մարդ, իսկ մյուսի վրա՝ մոտ 500 մարդ: Փրկարարներն անմիջապես ձեռնամուխ են եղել սառույցի վրա հայտնված մարդկանց փրկելուն՝ գործի գցելով նավեր ու ուղղաթիռներ: Սակայն փրկարարական աշխատանքներին խոչընդոտում են մեծ ալիքները:
Սառույցի վրա հայտնված մարդկանց մեծ մասը ձկնորսներն են, որոնք զբաղվում են «անդրսառցային որսով»: Անգամ նշվում է, թե սառույցի վրա հայտնվել են ամբողջական ընտանիքներ: Նշվում է, որ փրկարարական աշխատանքները կարող են տևել մի քանի ժամ: