Բաժիններ՝

Եվրոն ճանաչվել է Եվրոպայի ամենամաքուր արժույթ

Lenta.ru-ն, վկայակոչելով The Local-ը, հայտնում է, որ Օքսֆորդի համալսարանը ներկայացնող պրոֆեսոր Յան Թոմփսոնը որոշել է ստուգել, թե որ երկրի արժույթն է իր մակերևույթին պարունակում ամենամեծ քանակությամբ մանրէներ: Եվրոպական երկրների արժույթների թվում «առաջատարը» դանիական թղթադրամներն ու մետաղադրամներն են:

Դրանցում միջին հաշվարկով հայտնաբերվել է 40.200 միկրոօրգանիզմ: Դանիական կրոնին գերազանցել է միայն չինական յուանը: Եվրոպական վարկանիշում հաջորդը շվեդական կրոնն է (39.600 մանրէ):

Եվրոյի վրա հայտնաբերվել է 11.000 մանրէ, որով նա դարձել է ամենամաքուր արժույթը Եվրոպայում: Բրիտանական ֆունտ սթեռլինգի վրա՝ 18.200 մանրէ: Ռուսական թղթադրամներում մանրէների քանակը կազմել է 30.000:

Այս ամենի հետ մեկտեղ չի նշվում, թե ինչպիսի մանրէներ են հայտնաբերվել: Լոնդոնի հիգիենայի դպրոցը զգուշացնում է, որ վտանգավոր են նաև բանկային քարտերը, որոնց օգտագործումից հետո անհրաժեշտ է պարտադիր լվանալ ձեռքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս