Պարում է Րաֆֆի Հովհաննիսյանը (տեսանյութ)

Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտված Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից հետո իսկական տոն էր՝ պարում էին բոլորը:

Հանրահավաքին ներկա «Կարին» ազգագրական պարերի համույթի պարերին միացան Արմեն Մարտիրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինիս մայրը՝ Վարդիթեր Կոճոլոզյան Հովհաննիսյանը, դուստրը և հանրահավաքի մասնակիցները:

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով ակտիվորեն մի քանի պար պարեց համույթի հետ, ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին պարել է սովորեցրել հենց «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, իսկ ինքն անձամբ մանկուց սիրել է պարել, քանի որ արմատներով Ապարանից է, տիրապետում է  ազգագրական պարերին և դրանցից որոշները ճիշտ նույնությամբ պարում է: «Ես ոչ միայն սիրում եմ, այլև ինձ հարազատ է, և հարազատ է, կարծում եմ, ցանկացած հայի համար: Այս երաժշտության ներքո ես ինձ շատ հանգիստ, բնական վիճակում եմ զգում»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս