Ադրբեջանական կուսակցությունը հակասական է որակել երկրի դրոշը
Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ «Ումիդ» կուսակցության փոխնախագահ Ռուսլան Իզզեթլին հանդես է եկել Ադրբեջանի դրոշը փոխելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Իզեթթլին Ադրբեջանի դրոշը որակել է որպես հակասականլ. «Ադրբեջանի դրոշն իրենում միավորում է երեք տարբեր գաղափարախոսություն կամ թեզիս: Դրանք բոլորը հակասում են միմյանց:
Այսպես, դրոշի կապույտ և կանաչ գույները հակասում են միմյանց: Ինչպե՞ս հնարավոր է, որ իսլամ կրոնը, որը չի ընդունում նացիոնալիզմ և թյուրքական նացիոնալիզմ (կապույտ գույն) գտնվեն մեկ տեղում:
Իմ այս ասածները մի՛ ընկալեք որպես մեր դրոշին ուղղված անարգանք: Ո՛չ, դա այդպես չէ, պարզապես ես կողմնակից եմ նրան, որ մեր գաղափարներն ու ցանկությունները ճիշտ հասցվեն յուրաքանչյուրին: Ես ցանկանում եմ, որ այսօր մեր դրոշը լինի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին դրոշը՝ կարմիր գույնի և սպիտալ ութանկյուն աստղով ու կիսալուսնով:
Մենք կարող ենք օրինակ վերցնել Վրաստանից, երբ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո փոփոխվեց երկրի դրոշը: 1991 թվականին, երբ ընդունեցին Վրաստանի դրոշը, ապա, ինչպես մեզ մոտ, ընտրեցին 1918-1921 թվականների վրացական պետության դրոշը: Սակայն 2004 թվականին Սաակաշվիլին վրացական պետության դրոշը վերադարձրեց միջնադար»: