Թեստավորման կենտրոնի հիմնումը հնարավորություն Է ընձեռում այսուհետ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող որակավորման քննություններն (հաշվապահների, աուդիտորների, ներքին աուդիտի և գնումների մասնագետների) անցկացնել էլեկտրոնային թեստավորման եղանակով, ինչը էականորեն կբարելավի քննությունների անցկացման գործընթացը՝ ապահովելով դրա առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացումը:
«Մեր կարծիքով` այսօր Հայաստանում գաղջ մթնոլորտ չէ»,- այսպես սկսեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական խորհրդի հերթական նիստը, որի թեման «Նոր Հայաստանի ձևավորումն» էր:
ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործը Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի հունիսի 11-ին:
Հայաստանցի գործարարների նկատելի հատվածն էլ օֆշորային գոտիներում ու հատկապես Կիպրոսում գրանցված ձեռնարկություններ ունեն: Հիմա նրանք էլ իրենց ռուս բախտակից ու խելքակից ընկերների հետ հնարավորություն ունեն դիտելու, թե ինչպես են եվրոպական կառույցները փոքրիկ կղզու ղեկավարության հետ փոշիացնում իրենց գումարները:
«Իսկ եթե իմ գործընկերը քաշային կատեգորիա ասելով նկատի ունի դատարկ օդով լցված փուչիկը՝ ապա փուչիկների հարցում իրենք մեծ մասնագետներն են, և այստեղ ես ձեռնպահ կմնամ որևէ մասնագիտական գնահատական հնչեցնելուց»,- ասում է Տ.Ուրիխանյանը
Երևանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանի իրազեկումը՝ ապրիլի 23-ին ժամը 18.00-ին Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում հավաքի և ժամը 20.30-ից Մաշտոց, Բաղրամյան պողոտա, Օրբելի, Կիևյան փողոց, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով ջահերով երթ անցկացնելու վերաբերյալ: Նշենք, որ ջահերով երթն արդեն ավանդույթ է դարձել, որը Դաշնակցությունը կազմակերպում է ապրիլի 24-ի նախօրեին։
Մարտի 28-ին ոստիկանության հերթապահ մասերի պետերի մասնակցությամբ անցկացված հերթական սեմինար-խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաև ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ողջունելով մասնակիցներին` նախ շնորհակալություն հայտնեց փոփոխություններին արձագանքելու եւ նոր մոտեցումներն արագ կյանքի կոչելու համար:
Ադրբեջանի հավաքականի կիսապաշտպան Արազ Աբդուլաևը իր մեքենայով երկու հոգու վրաերթի է ենթարկել:
«Բոլորը, կարծես, անորոշության մեջ են: Հավատացեք, եթե Ս. Սարգսյանից հարցնեք, ինքը ևս անորոշության մեջ է, թե ի վերջո ո՞ւր կգնա»,- ասում է :
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
«Քոչարյանը ոչ միայն կուտակել է, այլ ցինիկաբար այդ ամենը ներկայացրել է, օրինակ՝ թե ինչպես է որս անում Աֆրիկայի արգելանոցներում: Դուք գիտե՞ք, ամեն մի որսը ինչ արժե, միայն իրավունք ստանալու համար տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսվում»:
Նախարարների կաբինետի անդամների աշխատավարձը կրճատվելու է 20 տոկոսով:
Սպառողներին խաբելու համար Մելիք Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ գործն արդեն դատարանում է։
Ես կարող եմ այլընտրանք հանդիսանալ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կուսակցություններին:
«Կառավարությունը մեկ-մեկ ճիշտ բաներ անում է: Հայրիկյանի առողջությունը թանկ է, Հայրիկյանն ավելիին էր արժանի: Այլ խնդիր է, որ Հայրիկյանը վերջին շրջանում քաղաքական իմաստով ինքնասպանություն գործեց, բայց այն ծառայությունները, որն ինքը մատուցել է էս ժողովրդին, արժանի էր, որ պետությունն իրեն փոխհատուցեր»,-168.am-ին ասաց Պարույր Հայրիկյանի նախկին կուսակիցը:
11-րդ տուրում աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր հայ Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով խաղում է ռուս Պյոտր Սվիդլերի հետ:
Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին, որը վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցել արտահանման բնագավառում։
Բայարի խոսքերով՝ Թուրքիան նախորդ տարուց իրականացնում է թուրքական կործանիչի մոդելի նախագծի մշակումը:
Մարտի 27-ին, ժամը 02.00-ին, «Կիա Սերատո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թումանյան փողոցի թիվ 21/1 շենքի մոտ բախվել է «Բայդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև ճամփեզրյա ծառի:
«ՀՀ Ազգային Ժողովում պետք է հանրային լսումներ անցկացվեն ընդերքօգտագործման վերաբերյալ, քանի որ հրապարակավ հնչում են առաջարկություններ՝ արդյոք մենք ամբողջությամբ տիրապետում ենք մեր ընդերքին, արդյոք այդ եկամուտները հավաքվում են պատշաճ ձևով, և արդյոք կան այդտեղ ռեզերվներ»,- ասել է Տ. Սարգսյանը։
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ հավաքականների բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ նախագահի անունով, որը, սակայն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի ընդունել:
Մարտի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սերյոժա Ն.-ին, որը 1997 թ. ապրիլի 21-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Սերյոժա Ն.-ն ձերբակալված է:
Ֆորումն անցկացվելու է ապրիլի 11-13-ին, Բաքվում:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկի փոփոխությունը` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումները։
«Գլոբալ Գոլդ Մայնինգի» հաղորդագրության համաձայն, ընկերության գործունեության վերաբերյալ պարզ և անհերքելի փաստերը նենգափոխում են` իրականությանն անտեղյակ ձևանալու միջոցով: Այս արարքների մեջ մեղադրվող անձանց շարքում ընդգրկված է նաև Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի անունը:
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր հավատարմագրվել են «Իրավակիրթ հասարակություն» տեղական հասարակական կազմակերպության 50 դիտորդներ:
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` ՀՀ կառավարությունն այսօր գումար է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` արդիականացնելու Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը, վերանայելու նախագծով սահմանված որոշ դրույթներ, ճշգրտելու Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմանները։
Փանջիկիձեի խոսքերով՝ Վրաստանի կառավարությունը թուրք-մեսխեթցիներից ստացել է ընդամենը 5000 դիմում:
«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում իր նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող Նարինեի (անունը փոխված է) նկատմամբ ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն է նշանակվել:
«Չեմ թերագնահատում: Ես Շարմազանովի ասածները չեմ ցիտում: Շարմազանովը ցիտում է Ադիբեկյանի ասածները, իսկ ես Շարմազանովի ասածը չեմ ցիտում: Լուրջ հարց ենք քննարկում, ես ասում եմ համաձայն եմ: Ինքնագովերգությամբ մեկ է՝ չեմ զբաղվելու, համաձայն եմ Շարմազանովի ասածներին»,- ասում է Գ. Բեգլարյանը: