Ավտովթար՝ գեներալ-պատգամավորի տղայի անունով գրանցված BMW X6-ով. կա վիրավոր (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 26-ամյա Արտյոմ Հարությունյանը, վարելով BMW X6 մակնիշի 01 PP 777 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է 55-ամյա Ռաֆիկ Կարապետյանի վարած KAMAZ 55 11 մակնիշ 27 ՍԼ 714 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X6-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Հովիկ Խաչատրյանը: Տեղում են նաև ապահովագրական ընկերությունների արագ արձագանքման խմբերը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ BMW X6-ը հաշվառված է Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի տղայի՝ Զարզանդ Սարոյանի անվամբ: Իսկ թե պատգամավորի որդին այդ պահին ավտոմեքենայո՞ւմ է եղել, թե՞ ոչ, այս պահին պարզվում է:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվելու են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

sey-01 sey-02 sey-03 sey-05 sey-06 sey-07 sey-08 sey-09

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս