Դրական եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությանը, հաջողություն եմ մաղթում իրեն, բայց դեռ իր կողմից էլ հայտ չեմ տեսել, որպեսզի գլխավորի լայն ժողովրդական շարժում` հանուն օրինականության, հանուն ռեժիմի վերացման:
Լիբիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և ազգային խորհրդարանի ղեկավար Մոհամմեդ ալ-Մագրիֆը հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է իրականացվել։
Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է հունական մամուլի այն հրապարակումը, թե Հունաստանն Էգեյան ծովում սկսել է նավթի որոնման աշխատանքներ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Էդգար Բալոյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:
168.am-ի տեղեկություններով, ԱԺ ՀԱԿ խմբակցությունից Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն` Ամանորը շնորհավորելու, չեն այցելել Ստեփան Դեմիրճյանը` առողջական խնդիրների, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը՝ քաղաքական պատճառներով:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականի ապրիլից Թուրքիայում ապաստան է գտել 215.138 սիրիացի:
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացվել է հարցում, որի նպատակն է պարզել, թե, ըստ երկրպագուների՝ քանի գոլի հեղինակ կդառնա թիմի կիսապաշտպան, ընթացիկ մրցաշրջանում Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։
Աշխարհի նախկին ամենագեր մարդը կորցրել է իր քաշի 1/3-րդը: Այժմ նա նիհարել է մոտ 140 կիլոգրամով, սակայն ցանկանում է վիրահատության ենթարկվել թուլացած մաշկը հեռացնելու համար:
Բոյկոտը, որն արդարացնում է սեփական անկարողությունը, անօգնական վիճակը քաղաքական դաշտում, այդ բոյկոտը միայն ծիծաղ է առաջացնում և կարեկցանք:
Սիրիացիները չեն վստահում երկրի նախագահին, քանի որ Բաշար Ասադը կորցրել է լեգիտիմությունը:
Բոլիվիան հայտարարել է, որ այդ երկրում ԱՄՆ դեսպանատունը ակտիվ աշխատանք է տանում նախագահ Էվո Մորալեսի կառավարությունը ապակայունացնելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Խուան Ռամոն Կինտանայի խոսքերով, երկրի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ անհերքելի ապացույցներ կան, որոնք կներկայացվեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։
Կազմակերպիչները մտադիր են մինչև փետրվարի 4-ը հավաքել 25.000 ստորագրություն:
2017-2018 թվականներին «Քոչարյանի վերադարձի» սցենարը, մեղմ ասած, խոցելի է: Դժվար է ասել՝ ի՞նչ փոփոխություններ կլինեն առաջիկա նախագահական ընտրություններից հետո և դրան հաջորդող ժամանակաշրջանում:
2011 թվականին Իրանը կոռուպցիայի ցուցանիշով աշխարհի 183 երկրների թվում զբաղեցրել է 120-րդ տեղը:
«Էդուարդ Շարմազանովը շատ փոքր է, որ էպոխայի սկիզբ կամ ավարտ կանխագուշակի: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է որոշել, թե երբ է ինքը սկսում, երբ ավարտում իր գործունեությունը: Իսկ Շարմազանովի էպոխան դեռ չի էլ սկսվել: ՀԱԿ առաջնորդը որոշեց, մտավ քաղաքականություն, հիմա էլ որոշել է դուրս գալ»:
Վրաստանում ծնված և Գերմանիայում բնակվող հայազգի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվել է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դուդելանժի» կազմ:
Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ Սահմանադրության համաձայն, Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում պետք է մնա մինչև 2013 թվականի հոկտեմբեր:
Թուրքական «Ենի Շաֆաք» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան հայտ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)՝ 2020 թվականի Օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելու համար:
Շվեյցարիայի հնագույն մասնավոր բանկը՝ Wegelin and Co-ն, փակվում է։ Պատճառն այն է, որ մի շարք ամերիկացի հաճախորդներ բանկն օգտագործել են հարկերը թաքցնելու նպատակով։ Այս մասին գրում է BBC-ն։
Օրեր առաջ 168.am-ի թղթակիցը Շենգավիթ վարչական շրջանի դեղատներից մեկից գնել է 1 ամբողջական տուփ «Նիմոսուլ» դեղորայքը, սակայն տանելով տուն՝ պարզվել է, որ տուփը բառի բուն իմաստով դատարկ է, այսինքն՝ առանց դեղահաբերի:
Բրեննանը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո գլխավորում էր Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնը:
Սմարթֆոններ արտադրող թայվանական HTC ընկերությունը գնորդներին ավելի արագ է կորցնում, քան սպասվում էր։ Ընկերության շահույթը 2012թ. 4-րդ եռամսյակում նվազել է 10 անգամ (91%-ով)։ Դա տեղի է ունեցել գլխավոր մրցակիցների՝ Apple-ի և Samsung-ի կողմից ճնշման արդյունքում։
Սկզբնական շրջանում պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվելու է մինչև 12 ամիս:
Արտաշատցիները պատմում էին, որ Հենդոն նախկինում էլ մի քանի անգամ աչքի է ընկել իր խուլիգանությամբ՝ ծեծի է ենթարկել անգամ ոստիկանի:
Համացանցում հայտնվել է հատուկ սոցիալական ցանց՝ Catmoji-ն, որն անկասկած կհետաքրքրի կատուների սիրահարներին։ Ռեսուրսը ստեղծել են Մալայզիայի ծրագրավորողները։ Կայքը ստեղծողները նպատակ են ունեցել մշակել մի հարթակ, որտեղ կատուների տերերը կարող են ազատ փոխանակվել կատուների նկարներով՝ առանց իրենց նախասիրությունները չկիսող մարդկանց նյարդայնացնելու։ Կայքն առայժմ փակ է գրանցման համար, և կարելի է այնտեղ գրանցվել՝ լրացնելով օնլայն դիմումը։
Քաղաքացի Արմեն Խալոյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին` ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելության մտնելու համար վիճաբանելու պատճառով:
Վերջինս Սոչիից Երևան է մեկնել այսօր՝ ժամը 07.15-ին, սակայն թռիչքի ժամանակ ինքնաթիռի անձնակազմն աննշան անսարքություն է հայտնաբերել և որոշել է հարկադիր վայրէջք կատարել Սոչիում:
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը հայտարարել է, որ Կրիշտիանո Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակին»:
Գուբադովն ադրբեջանական բանակ էր զորակոչվել 2012 թվականի հոկտեմբերին:
Նարինե Մկրտչյանը չբացառեց, որ առաջիկայում կկարողանա միջոցներ հայթայթել նաև վճարովի գովազդներից օգտվելու համար: