Բաժիններ՝

Վրաստանն ամբողջությամբ կանցնի արհեստավարժ բանակի

Վրացական «Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար և փոխվարչապետ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ 4 տարի անց պլանավորված է ամբողջովին անցում կատարել արհեստավարժ բանակի.

«Սկզբնական շրջանում պարտադիր զինծառայության ժամկետը կրճատվելու է մինչև 12 ամիս, ապա Վրաստանի զինված ուժերն ամբողջովին անցում են կատարելու արհեստավարժ հիմքերին: Մենք բռնի կերպ ոչ մեկին չենք վերցնելու բանակ:

Անարժան մասնագիտություններ չկան, սակայն բանակը, զինված ուժերը յուրահատուկ են, և դրանցում պետք է զինծառայության անցնեն միայն արհեստավարժ կրթությամբ անձինք, որոնք պատրաստ են անձնազոհության՝ հանուն իրենց երկրի:

Մենք հավակնություններ չունենք, որ մեր քաղաքական ղեկավարման ժամանակաշրջանում զինված ուժերն ամբողջությամբ վերակազմավորվելու են, սակայն մենք դնելու ենք պաշտպանական գերատեսչության ռազմավարական երկարաժամկետ զարգացման հիմքը»:

Անդրադառնալով այս տարվա հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուի խնդրին՝ Ալասանիան հայտարարել է, որ դաշիքն այդ հարցում կկողմնորոշվի առաջիկա ամիսներին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ նախագահական ընտրություններում «Վրացական երազանքի» թեկնածուների թվում շոշափվում էին հենց Իրակլի Ալասանիայի ու դաշինքի անդամ Վախթանգ Խմալաձեի անունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս