Բաժիններ՝

Թուրքիան Օլիմպիական խաղերն ընդունելու հայտ է ներկայացրել

Թուրքական «Ենի Շաֆաք» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան հայտ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)՝ 2020 թվականի Օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելու համար:

Հայտի ներկայացման համար թուրքական պատվիրակությունը մեկնել էր «Օլիմպիական խաղերի մայրաքաղաք» Լոզան: Թուրքական պատվիրակության կազմում են գտնվել Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, Թուրքիայի Օլիմպիական կոմիտեի փոխտնօրեն Հասան Արաթը և Թուրքիայի սպորտի ու երիտասարդության փոխնախարար Յավուզ Չելիքը:

Եթե Ստամբուլին շնորհվի 2020 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքը, ապա քաղաքում կկառուցվի ևս 25 մարզահամալիր: Ներկայիս դրությամբ Ստամբուլում առկա է 11 մարզահամալիր:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031