Բաժիններ՝

Դավութօղլուն զգուշացրել է Հունաստանին

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է հունական մամուլի այն հրապարակումը, թե Հունաստանն Էգեյան ծովում սկսել է նավթի որոնման աշխատանքներ.

«Հունական կողմի հետ մեր վերջին հանդիպումներում քննարկել են թուրք-հունական հարաբերությունների ողջ շրջանակը: Մեր հարաբերություններում առկա է դրական մթնոլորտ: Պետք է զերծ մնալ այսպիսի ճգնաժամային ժամանակաշրջանում միակողմանի քայլեր ձեռնարկելուց: Բնականաբար, յուրաքանչյուրն առաջ է տանում իր ազգային դիրքորոշումը: Թուրքիան կարող է ձեռնարկել համապատասխան քայլեր, սակայն հուսով եմ, որ չի զգացվի դրանց կարիքը»:

Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունաստանը 1970-ական թվականներից սկսած հակամարտության մեջ են Էգեյան ծովի շելֆի բաժանման հարցում, ուր առկա են նավթագազային պաշարներ: 1987 թվականին Հունաստանը ձեռնամուխ եղավ Էգեյան ծովում գտնվող Թոսոս կղզու մերձակայքում նավթաորոնողական աշխատանքներին, ինչը Թուրքիան որակեց իբրև ոտնձգություն իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Թուրքական կողմն անմիջապես այդ շրջան ուղարկեց մեծաթիվ ռազմանավեր ու ինքնաթիռներ, և միայն վերջին պահին հաջողվեց խույս տալ պատերազմից, ինչպես որ եղավ 1974 և 1976 թվականներին: Դրանից հետո կողմերը բավական մեծ զգուշավորություն են ցուցաբերում տվյալ հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս