
Իրանը պետք է ստեղծի տնտեսական կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ կառույց. Ալի Լարիջանի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանում անհրաժեշտ է ստեղծել հատուկ կազմակերպություն, որը կպայքարի տնտեսական կոռուպցիայի խոշոր փաստերի դեմ:
Լարիջանիի խոսքերով՝ այդ կազմակերպությունը պետք է հանդիսանա դատական համակարգի ստորաբաժանում, իսկ հետախուզական ու իրավապահ բոլոր մարմինները պետք է աջակցեն դրան:
Լարիջանին հավելել է, որ տնտեսական կոռուպցիայի խոշոր փաստերը հաճախ կապված են երկրի իշխանական տարրերի հետ, և այդպիսի հանցանքների համար նախատեսված են խիստ պատիժներ:
2011 թվականին Իրանը կոռուպցիայի ցուցանիշով աշխարհի 183 երկրների թվում զբաղեցրել է 120-րդ տեղը, իսկ 2010 թվականին՝ 146-րդ տեղը, ինչը վկայում է կոռուպցիայի դեմ պայքարում նրա գրանցած մեծ առաջընթացի մասին: