Բաժիններ՝

Երկրպագուների պատվերը՝ Հենրիխ Մխիթարյանին

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում անցկացվել է հարցում, որի նպատակն է պարզել, թե, ըստ երկրպագուների՝ քանի գոլի հեղինակ կդառնա թիմի կիսապաշտպան, ընթացիկ մրցաշրջանում Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ներկայում Հենրիխ Մխիթարյանն իր հաշվեկշռում ունի 18 գնդակ, և բավական է ևս 5-ն Ուկրաինայի առաջնությունների լավագույն ռմբարկուների ռեկորդը շրջանցելու համար։

Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուները Հենրիխ Մխիթարյանից ակնկալում են 30 և ավելի գնդակ։ Այդ տարբերակի օգտին քվերակել է 359 օգտատեր կամ 48,78%-ը։

30 և ավելի գնդակ 359 48,78%
25 110 14,95%
27 74 10,05%
Ընդհանուր 736  

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս