Օբաման ԿՀՎ ղեկավարի պաշտոնում այսօր առաջադրելու է Ջոն Բրեննանի թեկնածությունը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տանն ունեցած աղբյուրները, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի պաշտոնում այսօր առաջադրելու է ահաբեկչության դեմ պայքարի գծով իր օգնական Ջոն Բրեննանի թեկնածությունը:

Բրեննանը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո գլխավորում էր Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնը: 2012 թվականի նոյեմբերին ԿՀՎ նախկին ղեկավար, գեներալ Դևիդ Պետրեուսի սկանդալային հրաժարականից հետո ԿՀՎ ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր Մայքլ Մորելը, ով դրանից առաջ զբաղեցնում էր ԿՀՎ փոխտնօրենի պաշտոնը:

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն իր հերթին հաստատել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում ներկայացրվել է նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031