Բաժիններ՝

Բաշար Ասադը պետք է ենթարկվի Սիրիայի ժողովրդի կամքին. Էրդողան

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Գաբոնում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ով ներկայացրել է երկրում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման իր պլանը.

«Բաշար Ասադը պետք է ենթարկվի Սիրիայի ժողովրդի կամքին, նա այլ ընտրություն չունի: Սիրիացիները չեն վստահում երկրի նախագահին, քանի որ Բաշար Ասադը կորցրել է լեգիտիմությունը: Նա ինքնաթիռներով ռմբակոծում է սեփական ժողովրդին: Ասադն իրականացնում է պետական ահաբեկչություն, ինչի հետևանքով զոհվել է 50.000 մարդ, իսկ 600.000-ն էլ դարձել են փախստական: 2.5 միլիոն մարդ էլ զրկվել է իր տնից:

Ներկայիս դրությամբ աշխարհի ավելի քան 100 երկիր որպես երկրի օրինական իշխանություն է ճանաչել Սիրիայի ազգային դաշինքը, իսկ քանի՞ երկիր է ճանաչում Ասադին: Անհրաժեշտ է լավ արժևորել սա: Ասադի համար միակ ելքը ժողովրդի ցանկության ու կամքի նկատմամբ հարգանք դրսևորելն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031