
Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների քանակը հասել է 152.000-ի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների քանակը հասել է 152.051-ի: Նրանց տեղավորել են 13 վրանային և 1 տնակային քաղաքներում, ինչպես նաև 1 ժամանակավոր ընդունման կենտրոնում:
Այդ ճամբարները ստեղծվել են Թուրքիայի հարավ-արևելյան 7 նահանգներում: Ընդհանուր առմամբ, 2011 թվականի ապրիլից Թուրքիայում ապաստան է գտել 215.138 սիրիացի, որոնցից 63.087-ն արդեն իսկ վերադարձել են հայրենիք: