51-ամյա տղամարդը նիհարել է 140 կիլոգրամով (լուսանկարներ)
Աշխարհի նախկին ամենագեր մարդը կորցրել է իր քաշի 1/3-րդը: Ինչպես գրում է dailymail կայքը, այժմ նա նիհարել է մոտ 140 կիլոգրամով, սակայն ցանկանում է վիրահատության ենթարկվել թուլացած մաշկը հեռացնելու համար:
51-ամյա Փոլ Մեսոնը ժամանակին կշռում էր մոտ 445 կիլոգրամ. մի անգամ հրշեջները ստիպված են եղել կոտրել նրա բնակարանի դուռը՝ վերջինիս այնտեղից դուրս բերելու և հիվանդանոց տեղափոխելու համար: Մասնագետները նշում են, որ 51-ամյա տղամարդն այժմ վիրահատության չի կարող ենթարկվել. վիրահատվելու համար անհրաժեշտ է, որպեսզի նրա քաշը 2 տարի անընդմեջ հաստատուն լինի: Փոլ Մեսոնի խոսքով՝ թուլացած մաշկն իրեն խանգարում է քայլել, ինչը, սակայն, նրան կօգներ ավելի շատ քաշ կորցնել: