Բաժիններ՝

Սոչիից Երևան մեկնած ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սոչիից Երևան մեկնող Boeing-737-500 ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է ռուսական քաղաք: Այս մասին հայտնել է «Դոն Ավիա» ավիաընկերությունը, որին պատկանել է տվյալ օդանավը:

Վերջինս Սոչիից Երևան է մեկնել այսօր՝ ժամը 07.15-ին, սակայն թռիչքի ժամանակ ինքնաթիռի անձնակազմն աննշան անսարքություն է հայտնաբերել և որոշել է հարկադիր վայրէջք կատարել Սոչիում:

Ինքնաթիռում գտնվել է 81 ուղևոր, որոնցից 12-ը երեխաներ են, ինչպես նաև 5 հոգանոց անձնակազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031