Բաժիններ՝

Հայաստանի և Գերմանիայի միջև գույքի կրկնակի հարկումը կբացառվի

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում նախաստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին» համաձայնագիրը:
Այն նպատակ ունի առավել ակտիվացնել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը, խթանել ներդրումների կատարումը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բարձրացնել երկու երկրների հարկային մարմինների միջև համագործակցության արդյունավետությունը:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետություններում համապատասխան ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031