Քաղաքացիները՝ Մարտի 1-ի մասին (տեսանյութ)
Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ այսօր այցելում էին նաև քաղաքացիներ և ծաղիկներ դնելով ՝իրենց հարգանքի տուրքը մատուցում մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին: 168.am-ի հետ զրույցում քաղաքացիները իրենց ցավակցությունն էին հայտնում զոհվածների ընտանիքներին և նշում, որ Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ամենադաժան էջերից մեկն է:
«Մարտի 1-ի տեղի է ունեցել ներկայիս իշխանությունների օրոք և ոչ ոք չի կասկածում, որ սա Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ձեռքի գործն է: Նրանց երկուսի ձեռքերն էլ արյունոտ են: Սերժ Սարգսյանը հինգ տարի ժամանակ է ունեցել հանցագործությունը բացահայտելու համար, իսկ եթե չի բացահայտել, նշանակում է, որ ինչ-որ մասնակցություն է ունեցել»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ինչպես 2008թ-ի մարտի 1-ին է ամբողջ ընտանիքով եղել Մյասնիկյանի արձանի մոտ,այնպես էլ դրանից հետո ամեն տարի գալիս է՝ հիշելու այն մարդկանց, ում վրա իշխանությունը կրակեց:
«Ընտանիքի անդամների ցավն է հավերժ, իսկ հայ ժողովրդի ցավն է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը ներողություն չի խնդրել, չի փոխհատուցել»,-ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները տեսանյութում