 
                        Անխել դի Մարիան չի մասնակցի Էլ Կլասիկոյին
 
                                    Ինչպես գիտեք, Իսպանիայի առաջնության նախորդ՝ 25-րդ տուրի «Դեպորտիվոյի» հետ խաղում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան 60 վայրկյանի ընթացքում 2 դեղին քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից։
«Արքայական ակումբը» փորձում էր վիճարկել արգենտինացու կարմիր քարտը, սակայն Բողոքարկման կոմիտեն մերժել է «Ռեալին», և այժմ արդեն վստահորեն կարող ենք ասել, որ «Բարսելոնայի» դեմ այսօր կայանալիք հանդիպմանը Դի Մարիան չի մասնակցի։ Հաղորդում է Football Espana-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        