Պատարագ և երթ` նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հնգամյա տարելիցի  կապակցությամբ զոհված 10 քաղաքացիների հիշատակին Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ, որին ներկա էին Մարտի 1-ի զոհերի ծնողները և հարազատները:

Պատարագին ներկա էին նաև մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաև՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և այլք:

Ավելացնենք, որ պատարագին, ՀԱԿ ներկայացուցիչների հետ, մասնակցեց նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով եկեղեցում մոմ վառեց` հանգուցյալների հոգիների հանգստության համար: Իսկ պատարագից հետո` ՀԱԿ-ը Սբ. Սարգիս եկեղեցուց կազմակերպեց երթ` դեպի Ալ.Մյասնիկյանի հուշարձանը, որի շրջակայքում էլ 5 տարի առաջ տեղի էին ունեցել ողբերգական դեպքերը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031