Ինքնասպանություն` Արագածոտնի մարզի Արագած գյուղում
Մարտի 1-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արագած գյուղի բնակիչ, 49-ամյա Ա. Հ.-ն, իրենց տան հարակից աստիճանավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Ապարանի քննչական խմբի ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Նշվում է, որ ինքնասպանություն գործած տղամարդն ամուսնացած էր, ուներ 2 որդի և 1 հաշմանդամ դուստր: Ինքը ևս 2-րդ կարգի հաշմանդամ էր: