Դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին արևելյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:
Սաստիկ ցուրտ ձմռան պայմաններում ճանապարհների վիճակին ծանոթանալու նպատակով ‹‹Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն›› ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը շրջայց կատարեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։
ՀՀ ԳԱԱ նախագահության դերկտեմբերի 27-ի նիստում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանը: Այս մասին 168.am-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական- վերլուծական կենտրոնից:
Տիգրան Սարգսյանն այսօրվա ասուլիսին իր օֆշորային սկանդալի մեջ փորձել է ներքաշել ինձ: Ասեմ, որ որքան Հայաստանի տնտեսությանը վերաբերող նրա ասածներն են համընկնում իրականությանը, նույնքան ես եմ ներգրավված օֆշորային սկանդալում: Հանրությունը, այնուամենայնիվ, հենց Տիգրան Սարգսյանի բացատրությանն է սպասում օֆշորի թեմայով:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Ամանորյա ուղերձ է հղել:
Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ստացել է գրություն՝ Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու պահանջի մասին միջնորդության վերաբերյալ:
Այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, որը տևել է շուրջ երեքուկես ժամ: Ասուլիսին մասնակցել են ավելի քան 50 զանգվածային լրատվության միջոցի գլխավոր խմբագիրներ և լրագրողներ, տրվել է ավելի քան 5 տասնյակ հարց:
Գույքային հանցագործությունները ակտիվանում են հատկապես տոնական օրերին. խորհուրդներ քաղաքացիներին:
Հայկական տեղեկատվական կենտրոնը խորը վշտով հայտնում է, որ երեկ` դեկտեմբերի 26-ին, կյանքից հեռացել է պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հենրիկ Գևորգի Ազատյանը:
2002-2011թթ. ընթացքում անօրինական փողերի արտահոսքի ծավալով Հայաստանը 144 երկրների ցանկում «պատվավոր» 71-րդ տեղում է՝ 6 մլրդ 229 մլն դոլար գումարով:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը խոչընդոտ չի հանդիսանում Մաքսային միությանը Հայաստանի միանալու համար
Կորյուն Աթոյանը շփոթված էր և ներողություն խնդրեց երեկվա միջադեպի կապակցությամբ և ասաց, թե իբր լրագրողները իրենք են առաջինը սկսել սադրանքների գնալ, ինչին, անկեղծ ասած, ես չեմ հավատում և փաստերն էլ այլ բան են ասում: Ռեկտորից պահանջեցի պատասխանատվության ենթարկել այդ երկու լակոտներին:
Թուրքիայի Պետխորհուրդը (բարձրագույն դատական ատյան) չեղյալ է հայտարարել կառավարության կարգադրությունը:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում նաև երկրի ֆինանսների նախկին (2008) նախարար Մուհամմեդ Շաթահը:
Ներկայումս դա իրականացնում են Բելգիայի ռազմաօդային ուժերը:
Եթե Տիգրան Սարգսյանը հարգում է իր տեղեկացված լինելու իրավունքը, ապա պիտի հարգեր նաև ՀՀ մնացած բոլոր քաղաքացիների, այդ թվում` քաղաքական ուժերի, նույնանման իրավունքը և տար պատասխան ոչ միայն իր անվան հետ կապված օֆշորային սկանադալի, այլև` «Նաիրիտի» հարյուր միլիոնավոր մսխված դոլարների և այլ խնդրահարույց պատմությունների համար:
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան երեկ վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երկրի բանտերում աճել է մահացության ցուցանիշը, քանի որ ուղղիչ հիմնարկները ղեկավարում է ոչ թե վարչակազմը, այլ՝ քրեական հեղինակությունները, այսպես կոչված «նայողները»:
Հայաստանի հետ միաժամանակ Մաքսային միության տարածք է դառնում նաև Լեռնային Ղարաբաղը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Այսօր գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում, շտապօգնությունը հրաժարվել է Երևանի Արցախի 14-ի Դ 10-րդ բնակարանի բնակիչ 73-ամյա Ասիա Գաբրիելյանին տեղափոխել հիվանդանոց:
Բանակցությունների նոր փուլը, ինչպես և նախորդ փուլերը, անցկացվելու են Ժնևում:
Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարկել է «Երևանցիները՝ Երևանի մասինե հետազոտության արդյունքները, որով բնակիչները գնահատել են 2013 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։ Հետազոտության շնորհանդեսին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Ազարովի խոսքերով՝ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, եթե իրեն առաջարկեն հնարավոր կորուստների փոխհատուցման մեխանիզմներ:
Դանակահարություն Վաղարշապատում:
Թող ոչ մի կուսակցություն ինձնից չնեղանա, բայց, ըստ էության, բոլորը եղան դասալիքներ, բոլորը ասում էին, որ Սերժ Սարգսյանն առանց այն էլ հաղթելու է, մինչդեռ դուք պատկերացրեք, որ մենք բոլորս միասնական լինեինք, ո՞վ էր հաղթելու` մենք էինք հաղթելու, իսկ Սերժ Սարգսյանը մնալու էր այլևս անցյալում: Բայց` տեսաք՝ չմասնակցեցին:
Եվս մի քանի օր, եւ 2014 թվականը՝ Կապույտ Փայտե ձիու տարին, անկասելիորեն կմտնի իր իրավունքների մեջ՝ բերելով մեզ նոր հույզեր ու տրամադրություններ, անուրջներ ու սպասումներ:
ԱՄԷ-ի խոշորագույն քաղաք Դուբայը մտադիր է նոր ռեկորդ գրանցել Գինեսի ռեկորդների գրքում:
N զորամասի զինծառայող, կոչումով փոխգնդապետ Աբրահամյանը ծեծել է զինվորների՝ ստորացնելով նրանց արժանապատվությունը։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ ալ-Համզան:
Որպես տարա բացասական իրադարձություն՝ Մինասյանը նշեց այն, որ կառավարությունը չկարողացավ իրականացնել բյուջեով նախատեսված տնտեսական աճի ցուցնիշները, գնաճի ցուցանիշը բարձր է, և չի հաջողվում դուրս գալ շինարարության բնագավառում անկման իրավիճակից:
Միջոցառման ավարտին Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱՀ) հանձնեց Երվանդ Թերզյանի անվանամենամյա մրցանակը, ինչպես նաև պատվոգրեր 18-րդ Միջազգային օլիմպիադային մասնակցած Հայաստանի պատանիներին` ՎարդգեսՄամբրեյանին, Արսեն Վասիլյանին, Հրանտ Թոփչյանին և Հայկ Սողոմոնյանին։