
Ամեն ինչ կախված է ԵՄ-ի դիրքորոշումից. Նիկոլայ Ազարով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ու ԵՄ-ի ապագա փոխհարաբերությունները կախված են Եվրոպայի դիրքորոշումից, այդ թվում նաև եռակողմ բանակցություններին Ռուսաստանին մասնակցելուց: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Պատասխանելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հեռանկարներին և ապագա հարաբերությունների ձևաչափի մասին հարցին՝ Ազարովը հայտարարել է. «Ամեն ինչ կախված է Եվրահանձնաժողովի, ԵՄ-ի դիրքորոշումից»:
Ազարովը հիշեցրել է, որ Ուկրաինան ԵՄ-ին առաջարկել է անցկացնել եռակողմ բանակցություններ՝ Ռուսաստանի մասնակցությամբ. «Ռուսաստանը տվել է իր համաձայնությունը, այժմ հերթը Եվրահանձնաժողովինն է»: Ազարովի խոսքերով՝ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, եթե իրեն առաջարկեն հնարավոր կորուստների փոխհատուցման մեխանիզմներ:
Ազարովը հավելել է, որ նախապայմանը ԵՄ-ի հետ ասոցացման առաջին փուլում Ուկրաինայի կորուստների փոխհատուցումն է, քանի որ Եվրոպան հրաժարվում է գնել ուկրաինական վագոններ, խողովակներ, ինքնաթիռներ և հրուշակեղեն. «Եվրոպայում ոչ ոք չի գնի մեր «Ռոշենը»: ԵՄ-ի հետ ապրանքների առևտրում Ուկրաինայի դեֆիցիտը կազմում է 10 միլիարդ դոլար»: