Մուամմեր Գյուլերը բացառության կարգով քաղաքացիություն ստանալու հարցում օգնել է Ռեզա Զարրաբին, նրա հորը, ավագ եղբորը, նշանածին ու եղբոր երեխաներին:
Բերտոնը եղանով բռնել է հնդկահավը և մոտեցրել է ավտոմեքենայի հետնամասում գտնվող արտանետման խողովակներին, ինչից հետո մեքենայի ղեկին գտնվող մարդը միացրել է մեքենայի 12-մխոցանի շարժիչը:
Ոստիկանության հետ բախումների հետևանքով երեկ զոհվել է առնվազն երկու մարդ, որոնցից մեկը` Մինյա նահանգում, իսկ մյուսը` Կահիրեում:
Բացի այդ, օրենսդիրները մեղմացրել են «մեկ ընտանիք – մեկ երեխա» սկզբունքը:
Թուրքիայում նոր հուզումները սկսվել են դեկտեմբերի 17-ին, երբ երկիրը ցնցվեց կոռուպցիոն սկանդալից:
Ալասանիան չի բացառել, որ Վրաստանը կարող է մասնակցել Մալիում տարվող ԵՄ-ի օպերացիաներին:
Յըլդըզի խոսքերով` տվյալ տեղեկատվությունը Բիլալ էրդողանին հասցեագրած զրպարտանք է:
Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Պատգամավորը պատմել է, որ դեպքից առաջ շատ լուրջ խնդիր ուներ ողնաշարի շրջանում եւ երկու օր պառկած է եղել, այդ պատճառով էլ ԱԺ էլ չի գնացել՝ մասնակցելու գազային համաձայնագրերի քվեարկությանը:
Շատ աստղեր` Քիմ Քարդաշյանը, Միրանդա Քերը, Հայդի Քլումը, Ջեսիկա Ալբան, Բեյոնսեն եւ այլք, որոշել են ցուցադրել իրենց ինտերիերի տոնական զարդարանքներ` Instagram –ում լուսանկարներ տեղադրելով:
Նշվում է, որ պաշտոնյայի կողմից փաստաթղթերի համաձայեցման համար ստացված կաշառքի չափն սկսվել է 500 հազար ռուբլուց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի չորս ուսանող-ծրագրավորողներ` Գրիշա Թադևոսյանը, Արման Մալխասյանը, Նարեկ Հովսեփյանը և Գոռ Հախվերդյանը, ինչպես նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանող Ռուբեն Ոսկանյանը ստեղծել են մի խաղ, որի շնորհիվ կարելի է հայտնվել վիրտուալի և իրականի սահմանագծում:
Ա. Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրանք կատարելու սպառնալիքի համար, որը կատարվել է առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով (ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Այսուհետ բոլոր նրանք, ովքեր դեմ կարտահայտվեն Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, կարող են մեղադրվել Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ:
Պարտքերի գոյանալը և դրանց չմարումը որևէ առնչություն չունի «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ին տրամադրված թռիչքների իրականացման թույլտվությունների հետ, առավել ևս անհեթեթ է այն միտքը, թե՝ քանի որ թռիչքների իրականացման թույլտվությունը հատկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ապա այն կիսում է պարտքերի մարման պատասխանատվությունը:
Նա իր ընկերոջ խնդրանքով վերջինիս համար ամուսնության նպատակով անչափահաս Զ. Մ.-ին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, իրենց ընկեր Ք. Մուսայելյանի հետ, նույն օրը Էրեբունի բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու եղանակով` խմբի կազմում առևանգել են Զ. Մ.-ին:
Եթե տրանսպորտային միջոցը տևական ժամանակով չի շահագործվելու, ապա տուգանքներից խուսափելու համար կոչ ենք անում տրանսպորտային միջոցը ժամանակավոր հանել հաշվառումից:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դեկտեմբերի 15–ին գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր վիճակով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ռ. Մասումյանը, ով մինչև այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պահանջում ենք՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից բացատրություն՝ տեղի ունեցածի վերաբերյալ:
Խարդախը չարաշահել էր մարդկանց վստահությունը:
Թեպետ վարչապետի պատասխանները հնարավորինս դիվանագիտորեն էին ձևակերպված, այդուհանդերձ, դրանցից կարելի է «դուրս բերել» մի իրողություն, որի մասին առաջին անգամ է հայտարարվում։
Ժամը 19:30-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Օնիկ Պետրոսյանի վարած BMW X5 մակնիշի 31 VՍ 333 համարանիշի և 56-ամյա Մկրտիչ Ալեքսանյանի վարած ГАЗ 27 52 մակնիշի 04 ՍՕ 095 համարանիշի ավտոմեքենաները:
Խ. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընդգրկված է եղել ճաշարանի վերակարգում որպես հերթապահի օգնական և ստանձնելով իր պարտականությունները, նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում ինքնակամ թողել է զորամասը՝ հրաժարվելով զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ:
ս ինքս դժգոհ եմ պետական կառավարման մարմինների աշխատանքից, նրանց աշխատանքը հստակ չէր, հանրությանը մտահոգող հարցերին հստակ պատասխաններ չէին տրվում, գործառույթներն իրականացվում էին ժամանակի ձգձգումներով, փորձ էր կատարվում մեկ պետական գերատեսչության կողմից խնդիրը բարդել մեկ այլ գերատեսչության վրա, և, համաձայն եմ Ձեզ հետ, որ այստեղ մենք ունենք բացեր։
Ոստիկանությունը հորդորում և խորհուրդ է տալիս. Ամանորը` առանց վտանգների:
«Անօրինական փող ասվածը լավ չեմ հասկանում՝ նարկոբիզնե՞ս կա, զենքի՞ առևտուր է… Հայաստանը ՄԱՆԻՎԱԼ-ի անդամ է և ամենապարտաճանաչ անդամներից մեկն է, և մեր Կենտրոնական բանկը և ընդհանրապես բանկային համակարգը նման բաներին չափազանց խիստ են վերաբերվում:
Ես կդժվարանամ ասել, թե տեխնոլոգիական ինչպիսի նոր գծեր է «Ռոսնեֆտը» բերելու, որպեսզի կարողանա արդիականացնել այն գործարանը, որը 50 և ավելի տարվա պատմություն ունի և այս հարցի պատասխանը միայն ժամանակը ցույց կտա՝ արդյոք կաուչուկի արտադրության համար կօգտագործվեն այն հզորությունները, որ կան, թե ավելի ժամանակակից, բարձր որակով կաուչուկ արտադրող հզորություններ կներգրավվեն ու կտեղադրվեն:
Վիտամինները կյանքի համար կենսական նշանակություն ունեցող նյութեր են. հատկապես արևմտահայերը դրանք անվանում են կենսանյութեր։ Կենսանյութերի օգտակարության մասին գիտեն բոլորը, սակայն քչերին է հայտնի, որ որոշ սննդամթերքներ պարունակում են նաև հակավիտամիններ։
Հայաստանի ազատագրության համար պայքարի պատրաստ մեր հայրենակիցներին ս. թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին սպասում ենք Ազատոթյան հրապարակում: