
Անի Զախարյանը ՀՊՏՀ ուսանողներին պատասխանատվություն ենթարկելու հարցով դիմել է Վլադիմիր Գասպարյանին

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր կրկին եղա ՀՊՏՀ-ում և հանդիպեցի ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ՝ պարզաբանում պահանջելու երեկվա ԲՈՒՀ-ի որոշ ուսանողների և հատկապես ՀՀԿ-ական ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի և Սերգո Խառատյանի կրիմինալ պահվածքի համար լրագրողների և իմ հանդեպ:
Կորյուն Աթոյանը շփոթված էր և ներողություն խնդրեց երեկվա միջադեպի կապակցությամբ և ասաց, թե իբր լրագրողները իրենք են առաջինը սկսել սադրանքների գնալ, ինչին, անկեղծ ասած, ես չեմ հավատում և փաստերն էլ այլ բան են ասում: Ռեկտորից պահանջեցի պատասխանատվության ենթարկել այդ երկու լակոտներին: Բացի այդ՝ ՀՆՔՄԿ անունից պաշտոնապես դիմել եմ ՀՀ գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ այդ երկու երիտասարդներին պատասխանատվության ենթարկելու համար:
Ես իսկապես ապշած էի, դա բո՞ւհ է, թե՞ բանդա: Եվ այստեղ մեծապես պատասխանատվություն են կրում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Կարծում եմ՝ այս միջադեպը պետք է անուշադրության չմատնել և լրագրողների անմիջական մասնակցությամբ ուժեղ բողոքի ակցիաներ սկսել առաջին հերթին այդ երկու հանցագործների դեմ և Տարոն Մարգարյանի դեմ՝ում կողմից էր հրահանգված թույլ չտալ այնպիսի մարդկանց ներկայությունը, ովքեր կբացահայտեին իր դեմքը: Ահա, այդպիսի երիտասարդներն են Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դեմքը»: