
2014 թվականից Բալթյան երկրների օդային տիրույթը կպահպանեն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը

Լիտվական Delfi լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 2014 թվականից ձեռնամուխ են լինելու Բալթյան երկրների օդային տիրույթը պահպանելուն: Ներկայումս դա իրականացնում են Բելգիայի ռազմաօդային ուժերը:
2014 թվականի հունվարից բալթյան երկինքը կպահպանի ամերիկյան F-15 Eagle տիպի 4 կործանիչ: ԱՄՆ-ը Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելությանը կմասնակցի 4-րդ անգամ: 2004 թվականից սկսած՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերը ռոտացիոն կարգով պաշտպանում են բալթյան երկինքը՝ բազավորվելով Լիտվայում: