Բաժիններ՝

Թուրքիայի իշխանություններին արգելել են հաշվետվություն պահանջել ոստիկանությունից

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Պետխորհուրդը (բարձրագույն դատական ատյան) չեղյալ է հայտարարել կառավարության կարգադրությունը, որի համաձայն, ոստիկանությունը քրեական գործերի հարուցման հարցում պետք է հաշվետվություն ներկայացնի քաղաքացիական վարչակազմին:

Պետխորհրդի որոշումը տեղի է ունեցել Անկարայի փաստաբանական ասոցիացիայի բողոքը դիտարկելուց հետո: Բացի այդ, փաստաթղթի քննադատությամբ երեկ հանդես է եկել Թուրքիայի դատավորների ու դատախազների բարձրագույն խորհուրդը (HSYK), որի կարծիքով՝ կառավարության պահանջը խախտում է Սահմանադրությունը:

Կառավարությունը նման պահանջ էր առաջ քաել նախորդ շաբաթ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Էրդողանը բողոքել էր, որ ոստիկանությունը պատրաստած օպերացիայի մասին նախապես չի իրազեկել իրենց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031