Բաժիններ՝

Սիրիական ազատ բանակը կարող է որոշակի ժամկետով դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական զինված ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել մարտական գործողությունները սիրիական քաղաքներում, եթե այնտեղ մտցվեն միջազգային դիտորդներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչ Մահմուդ ալ-Համզան:

Վերջինիս խոսքերով՝ Սիրիական ազատ բանակը կարող է որոշակի ժամկետով դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն պայմանով, որ Հոմսում, Հալեպում և մյուս քաղաքներում հայտնվեն ԱՊԼ-ի և մյուս երկրների դիտորդները: Նա հավելել է, որ միջազգային դիտորդների ներկայությունը դարձել է նրա երաշխիքը, որ կողմերից ոչ մեկն էլ չխախտի զինադադարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031