Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Հենրիկ Ազատյանը

Հայկական տեղեկատվական կենտրոնը խորը վշտով հայտնում է, որ երեկ` դեկտեմբերի 26-ին, կյանքից հեռացել է պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հենրիկ Գևորգի Ազատյանը:

Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 13:00-ին:

Հայկական տեղեկատվական կենտրոնի ողջ անձնակազմը ցավակցում է Հենրիկ Ազատյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը:

Հենրիկ Ազատյանը, ով հեղինակել է մի շարք գրքեր («Դանաշ Շահվերդյան»-ը (հայերեն), «Սուրեն Սպանդարյան» (ռուսերեն), «Բախտորոշ պայմանագրեր» (հայերեն և ռուսերեն) ծնվել է 1928թ. Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա գյուղում` ծառայողի ընտանիքում:

1946 թ. Ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 1951 թվականին: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Երևանի 26 կոմիսարների կուսշրջկոմում` որպես հրահանգիչ:

1952-1953 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մարքսիզմ-լենինիզմի, փիլիսոփայության և քաղաքատնտեսության դասախոսական կադրերի պատրաստման կուրսերում:

1953-1957 թվականներին աշխատել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնում որպես ասիստենտ և հետո ավագ դասախոս:

1957թ. մինչև 1986թ. աշխատանքի է անցել Հայաստանի կոմկուսի կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնում`հրահանգիչ, սեկտորի վարիչ, բաժնի վարիչի տեղակալ:

1986-1991 թվականներին աշխատել է Արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի նախագահ:

1991թ. աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների տեղեկատվության կենտրոնում որպես ավագ գիտաշխատող:

2001 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող: Պարգևատրվել է պատվո նշան շքանշանով, մեդալներով և պատվոգրերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս